HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. Քերոլայն Քոքսի անունը կլինի հայ ժողովրդի մեծագույն բարեկամների անունների շարքում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահը ողջունել է բարոնուհուն և բարձր գնահատել տարիներ ի վեր ՀՀ-ին և Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ և մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց: Նա վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի:

Նախագահ Սերժ Սարգսյանը և բարոնուհի Քոքսը խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարևորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ և լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

gaytzag palandjian
Her ladyship has been one of the foremost ,actually the foremost person in reaching out for Artsakh,defending her people and their rights,since the Artsakh war.She did deserve that praise.Hopefully she will press further U.K. two houses of representatives to recognize Nagornyi Karabagh*Artsakh( as an independent Nation/State.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter