HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև միջնորդությանը. Իրանի ԱԳ նախկին նախարար

Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Այո՛, իհարկե»,- այսպես Վելայաթին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին։

Նա նշել է, որ Իրանի մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների շարքում Անդրկովկասն ունի իր հատուկ նշանակությունը։ «Սրա հետ կապված, մեր հարևանների նկատմամբ վերաբերմունքում, մենք ցուցաբերում ենք մեծ զգայունություն և ուշադրություն»,- ընդգծել է Վելայաթին։ 

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը պատմականորեն հայտնի սահմանների պահպանումն է։

«Ինչ-որ երկրի կողմից հարևան սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այդ տարածաշրջանում և տեղային պատերազմների հրահրում, որոնց առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է՝ հրադադարի հաստատման պատրվակով, որոնք օգտագործում են իրավիճակն իրենց համար շահավետ պայմաններով»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարբերաբար ռազմական բախումներ են գրանցվում։ Վերջին խոշոր բախումը տեղի էր ունեցել 2022թ․ սեպտեմբերի 13-ին և 14-ին։ Ադրբեջանական զինուժը հրթիռակոծում էր Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի խաղաղ բնակավայրերը։ Վերջին տվյալներով՝ հայկական կողմն ուներ 207 զոհ և անհետ կորած։

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերու, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Գերիները վերադարձվել էին ամերիկյան կողմի միջնորդությամբ։

Լուսանկարը՝ Fotolia / Borna_Mir

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter