HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթընի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, կան վիրավորներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter