HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի իշխանությունները հավատարիմ են անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին». Ա. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։

Ա. Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter