HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միսը, ձուկը, կաթնամթերքը, բանջարեղենն ու մրգերը կմաքսազերծվեն առաջնահերթություն կարգով

ԵՏՀ խորհուրդը հաստատել է առաջնահերթություն կարգով մաքսազերծման ենթակա արագ փչացող ապրանքների միասնական ցուցակը, որոնց նկատմամբ մաքսային գործողություններն իրականացվելու են արագացված ընթացակարգով։

Ցանկը ներառում է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների ամենակարևոր կատեգորիաները, որոնք պահանջում են մաքսային սահմանով առաջնահերթ անցում, ունեն փոխադրման և պահպանման հատուկ պայմաններ, ինչպես նաև, իրենց բնույթով պայմանավորված, երկար չեն կարող պահվել։

Այդպիսի ապրանքներից են պարենային ապրանքները, մասնավորապես՝ միսը, ձուկը, կաթնամթերքը, բանջարեղենը, մրգերը, ինչպես նաև՝ ոչ պարենային որոշ ապրանքներ։

Ցանկում ընդգրկված ապրանքների առաջնահերթ մաքսազերծման կարգը կգործի մինչև 2023թ վերջ։ Մինչ այդ շարունակական մշտադիտարկում կիրականացվի՝ որոշումը լիարժեք կատարելու, ինչպես նաև՝ ցուցակի թարմացումը ժամանակին ապահովելու համար։

Նշենք, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային գործառնությունների առաջնահերթության ընթացակարգը կիրառելու համար արագ փչացող ապրանքների ցանկը սահմանելու է ԵՏՀ Հանձնաժողովը, իսկ մինչ ցանկը կորոշվի ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությամբ։

Նման որոշման պատճառ էր ԵԱՏՄ առևտրային գործընկեր երկրներից ապրանքների ներմուծման ընդլայնումը, ինչպես նաև՝ տրանսպորտային և լոգիստիկ սխեմաների փոփոխությունները, որոնք պահանջում էին փչացող ապրանքների միասնական ցուցակ՝ ԵԱՏՄ մաքսային սահմանի ցանկացած հատվածով հնարավորինս արագ անցնելու համար։

Որոշումը, ըստ ԵՏՀ-ի, նպաստելու է ԵԱՏՄ երկրների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների աշխատանքի կայունության ապահովմանը, ներմուծվող ապրանքների՝ առևտրային շրջանառության մեջ դրվելու ժամանակի և գործարար համայնքի ծախսերի կրճատմանը, ինչպես նաև՝ մաքսային ձևակերպումների պարզեցմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter