HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ԱՄԷ ապտվիրակությանը

Հոկտեմբերի 19-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։

«Գարեգին Երկրորդը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի հետպատերազմական ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։

Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատեց, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։

Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter