HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 25-26-ը ԱԳ նախարարը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում

Հոկտեմբերի 25-26-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter