HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը մտադիր է 600 մլն դրամ հատկացնել բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 600 միլիոն դրամ հատկացնել Հայաստանում 2024թ․ բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար, որի միջոցով նախատեսվում է խթանել գիտական հետազոտություններն ու տեղական արտադրությունը։ Այս մասին նշված է «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության» Կառավարության որոշման նախագծի հավելվածում։

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով՝ դեղագործությունը սահմանվել է որպես արդյունաբերության 5 գերակա ճյուղերից մեկը, ուստի այս ռազմավարության մշակմամբ գործադիրը ցանկանում է ոլորտի զարգացման համար նաև պետական աջակցություն տրամադրել։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ներկայում արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա: 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ․ համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%:

Բացի բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար տրամադրվելիք գումարից, Կառավարությունը նաև պետական աջակցություն կտրամադրի դեղագործության ոլորտում բուհական ծրագրերի շարունակական արդիականացման, կադրերի մասնագիտական վերապատրաստման, տեխնոլոգիական վերազինման խթանման, դեղագործական տարբեր ծրագրերի սուբսիդավորման նպատակով։

Հավելենք, որ «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter