HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերին Կազմակերպության՝ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքները։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքում։

Ըստ տարածված հաղորդագրության՝ նույն նիստի ժամանակ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը կդիտարկի նաև Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը РИА Новости գործակալությանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել վաղը նախատեսված հանդիպմանը։

Նախօրեին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից ակնկալում է Ադրբեջանի ագրեսիային տալ քաղաքական գնահատական։ Փաշինյանը հաստատել էր, որ առաջիկայում կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու էր ՀԱՊԿ առաքելության կազմած զեկույցը։

«Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմի ակնկալիքը շատ հստակ է: Առաջինն այն է, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական տա կատարվածին, իսկ երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց ձևաչափով արտահերթ նիստը, որը նվիրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային։ Դրա արդյունքում որոշվել էր, որ ՀԱՊԿ-ն, գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter