HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան

Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաև ցանկացած նման առաջարկ։ Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և բարոյականության ոտնահարում։

Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն՝ կամ պատմության մեջ մտնել որպես անարժանապատիվ, փոքրոգի, թուլամորթ, վախկոտ, անհայրենասեր սերունդ, որը չկարողացավ տեր կանգնել իր աստվածային երկրին, կամ պատմության մեջ մտնել որպես սկզբունքային, խիզախ, հայրենասեր, իմաստուն սերունդ, որն իրականացրեց իր բիբլիական առաքելությունը և, չնայած բոլոր դժվարություններին, ապացուցեց, որ անհնարին է կոտրել, անարգել, ոտնահարել արցախցու, հայի պատիվը, պատմությունը, արժեքները։

Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, ունենք Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, պատասխանատու ենք ապագա սերունդների և անմահացած հերոսների առաջ և վերջին հաշվով պետք է պատասխան տանք Աստծո առաջ»։

Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, իսկ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է հանրահավաք, որին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի տվյալներով, մասնակցել է Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացի (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը)։

Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter