HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ այն տեղի է ունենում «Ռուս» առողջարանի «Իմպերիալ» մասնաշենքում, որտեղ կկայանա նաև երեք երկրների առաջնորդների եռակողմ հանդիպումը։ 

Ավելի վաղ, Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բանակցությունները տևել էին մեկ ժամից ավելի։ ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել էին Երևանի բանակցային դիրքորոշումը առաջիկա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցեր։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է և այդտեղ քննարկելու ոչինչ չկա։ «Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և, իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձր դերն այդ հարցում։ <...> Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ էր քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ <...> Ղարաբաղյան հարցն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, այդ իսկ պատճառով այդ համատեքստում քննարկելու բան չկա, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձևաչափն է, որը պահանջում է լուրջ քայլեր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ այսօրվա հանդիպման նպատակը ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների իրագործումն է։ «Այսօր, իհարկե, պետք է խոսվի այն իրավիճակի մասին, որը ձևավորվել է այսօր, փնտրել հարցերի լուծման ճանապարհներ, որոնք դեռևս չեն լուծվել։ Եվ այս առումով կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը: Մեր կողմից ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը, որը գլխավորում են փոխվարչապետները։ Նրանք բավականին հեռուն են գնացել այն հարցերի լուծման տեսանկյունից, որոնց մասին մենք խոսել ենք նախկինում, դեռ երկու տարի առաջ։ Այստեղ ևս անհրաժեշտ է լրացուցիչ խթան տալ։ Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը շատ մեծ է։ Ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»,- ասել է Պուտինը։

Լուսանկարը՝ Сергей Бобылев/ ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter