HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում 1։2 հաշվով պարտություն կրեց շվեյցարական «Բազելից» և չկարողացավ փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճել։

Վերջին տուրից առաջ «Փյունիկը» 6 միավորով զբաղեցնում էր H խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և 2 միավորով էր զիջում առաջատարներ «Բազելին» և «Սլովանին»։ Այսինքն՝ փլեյ-օֆ դուրս գալու համար երևանյան թիմին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, ինչը պատմական արդյունք կլիներ հայկական ֆուտբոլի համար, սակայն ցավոք, Հայաստանի չեմպիոնին դա չհաջողվեց։

Առաջին խաղակեսում «Բազելը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, «Բազելի» կիսապաշտպաններից Դան Նդոյեն երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից։ Օգտագործելով թվային առավելությունը՝ Հայաստանի չեմպիոնը Լուկա Յուրիչիչի գոլի շնորհիվ 72-րդ րոպեին կարողացավ թրջել խաղի հաշիվը։ Մնացած ժամանակահատվածում «Փյունիկը» անդադար գրոհեց, սակայն ցանկալի արդյունքի հասնել այդպես էլ չստացվեց։ Խաղն ավարտվեց «Բազելի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Ի դեպ, դեռևս նախավերջին տուրում «Փյունիկն» արդեն իսկ կարող էր ապահոված լինել փլեյ-օֆի ուղեգիրը։ Երևանյան թիմը մինչև 84-րդ րոպեն հաղթում էր «Սլովանին» 1։0 հաշվով, սակայն երկու րոպեի ընթացքում երկու գոլ ընդունելով՝ ձեռքից բաց թողեց պատմական հնարավորությունը։

Այսպիսով,Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի H խմբից փլեյ-օֆ փուլ դուրս եկան «Սլովանն» ու «Բազելը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter