HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն առաջին անգամ հաստատել է Ռուսաստանին անօդաչուների մատակարարումը

Իրանն առաջին անգամ հաստատել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչուներ։ Այդ մասին Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։

Վերջինիս խոսքով՝ Թեհրանը Մոսկվային մատակարարել է «ոչ մեծ քանակությամբ անօդաչուներ»։ Ընդ որում, իրանցի պաշտոնյայի խոսքով, մատակարարումն իրականացվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի ամիս առաջ։

Աբդոլահյանը նաև ընդգծել է, որ Իրանը իրեն չի համարում Ուկրաինայում հակամարտության կողմ և որ եթե Թեհրանին ներկայացվեն պատերազմում անօդաչուների կիրառման ապացույցներ, երկիրը «անտարբեր չի մնա»։ Նա նշել է, որ Իրանն ու Ուկրաինան պայմանավորվածություն ունեն այդպիսի ապացույցների ներկայացման վերաբերյալ։ 

Ավելի վաղ, Իրանի իշխանությունները բազմիցս հերքել էին, որ անօդաչուներ են մատակարարել Ռուսաստանին։ Ընդ որում, Ուկրաինայի ԶՈւ-ն փաստացի ամեն օր հայտնում են իրանական արտադրության անօդաչուների ոչնչացման մասին։ 

Այս տարվա հոկտեմբերին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ Իրանը Ռուսաստանին կփոխանցի բալիստիկ հրթիռներ, իսկ այդ մասին համաձայնագիրը, ըստ Reuters-ի, կնքվել էր հոկտեմբերի 6-ին։

Լուսանկարը՝ Իրանի ԶՈւ/WANA (West Asia News Agency)/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter