HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին. «Մենք փորձում ենք ընկեր ձեռք բերել, ոչ թե թշնամի»

Եթե Հայաստանը բարելավի հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Երևանի ու Անկարայի հարաբերությունները ևս դրական ուղղությամբ կզարգանան։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ Ուզբեկստան մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով այդ պատկերը, սակայն, դեռևս չկա։

«Պրահայում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ մենք շատ հստակ հայտարարեցինք։ Եթե դուք դրական ուղղությամբ զարգացնեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեր հարաբերությունները Հայաստանի հետ ևս կզարգանան դրական ուղղությամբ։ Մենք շատ հստակորեն դա նրանց ասել ենք ինչպես նեղ շրջանակով, այնպես էլ պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Դեռևս, իհարկե, ես չեմ կարող ասել, որ այդ փուլն արդեն անցել է»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանի պնդմամբ՝ «հայկական սփյուռքն ակտիվորեն աշխատում է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, ինչը բացասականորեն է ազդում այդ գործընթացի վրա (խմբ. հարաբերությունների բարելավում)։ Նա այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները «պետք է շրջեն սփյուռքի բացասական աշխատանքը դեպի դրական հուն»։ «Եթե նրանք կարողանան դրան հասնել, մեր տեսակետը ևս դեպի դրականը կփոխվի։ Դրա հետ կապված մենք փորձում ենք ընկեր ձեռք բերել, այլ ոչ թշնամի»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: «Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Murat Cetinmuhurdar/PPO/Handout via REUTERS

Մեկնաբանություններ (1)

Ed
All waht Turkish President Recep Tayyip Erdoğan says and is doing is just smore than Cynical, disgusting,disgusting and dishonest All what Turkey has done so far is encouraging Azerbaijan to kill more Armenians and “finish” the Armenian Genocide started 1915 by (Ottoman) Turkey All what Turkey has done so far is creating more hostilities and tensions between Armenia, Azerbaijan and Karabakh. Turkey has forward all its preconditions concerning establishment of diplomatic relationship with Armenia to Azerbaijan 1- How about if Tureky gives Armenia a “corridor” “through its “territory” to black see and so on ? 2- It is good that Turkey has Extends a Hand of Friendship to Armenia , so in this case the so called “Friend” should return Armenian stolen gold, wealth, cultural treasures and so on.. 3- If Turkey has indeed “Extends a Hand of Friendship to Armenia” in this case “god loving Erdoğan should know better than everybody else that Armenian churches being turned to mosque and need and need to be covered to Armenian churches again

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter