HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրիմի հյուսիսում ռուսական զորքը խրամատներ է փորում

Վերջին ամիսներին Ղրիմ թերակղզու հյուսիսում խրամատներ են սկսել հայտնվել։ Դրանք պարզ են դառնում արբանյակային լուսանկարներից, որոնք հրապարակել է OSINT մասնագետ Բենջամին Փիթեթը։ 

«Կարծում եմ՝ սա ձեզ կզարմացնի։ Ռուսաստանը նոր խրամատներ է փորում Ղրիմի հյուսիսում»,- Փիթեթը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Որպես օրինակ նա բերել է մի լուսանկար, որն արվել է նոյեմբերի սկզբին Արմյանսկի շրջանում։ Ըստ նրա՝ այնտեղ վերականգնում են հին խրամատները և փորում նորերը։

Բենջամին Փիթեթը երկու այլ լուսանկարներ էլ է հրապարակել, որոնք արվել են օգոստոսին և հոկտեմբերին Ղրիմի և Խերսոնի մարզի միջև գտնվող «Չոնգար» հսկիչ-անցագրային կետի շրջանում։ Փորձագետի խոսքով՝ այդ վայրում ռուսական զորքերը վերականգնել են առկա ամրաշինությունները և ստեղծել նորերը։

Փորձագետը նշում է, որ Խերսոնի մարզում ևս ամրաշինական կառույցներ են կառուցվում, օրինակ՝ Նովոտրոյիցկոյե գյուղի շրջանում։ Փիթեթը հայտարարել է, որ պաշտպանական հենակետեր կառուցվում են ողջ տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել էր ռուսական զորքերը հետ քաշել Խերսոն քաղաքից։ Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ Խերսոնի ամբողջական սնուցումն անհնարին է և նպատակահարմար է պաշտպանության անցնել Դնեպր գետի ձախ ափին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter