HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլաևի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 6 մարդ

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հրթիռակոծման ժամանակ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։ 

Վնասվել են բնակելի շենքի առաջինից հինգերորդ հարկերը։ Ինչպես հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը, Նիկոլաևը հրթիռակոծման է ենթարկվել նոյեմբերի 11-ի առավոտյան, ենթադրաբար, С-300 զենիթահրթիռային համակարգերից։ Վնասվել են նաև բնակելի տներ, որոնք գտնվում էին շենքի մոտ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիկոլաևի հրթիռակոծությունն անվանել է «ռազմաճակատում մեր հաջողություններին ահաբեկիչ պետության ցինիկ պատասխան»։ «Ռուսաստանը չի դադարեցնում իր ստոր մարտավարությունը։ Իսկ մենք չենք դադարեցնում մեր պայքարը»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական զորքերին հրամայել էր դուրս գալ Խերսոնից և անցնել Դնեպր գետի մյուս ափը։ Հեռանալուց հետո Ռուսաստանը կորցրեց Նիկոլաևի մարզի գրավված հատվածը և Խերսոնի մարզի մի հատվածը։ Ֆորմալ առումով Խերսոնը «Ռուսաստանի կազմում մնաց» ուղիղ 41 օր։

Լուսանկարը՝ Սենկևիչի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter