
Հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 1578 թեստավորում։ Առողջացել է 158 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 513 դեպք։ Հիվանդացածներից 434 599-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել