HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող կինը

Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլյալ փողոցում ահաբեկչության մեջ կասկածվող կինը ձերբակալվել է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Ավելի վաղ ձերբակալվել էր 21 մարդ։ Կինը, որը տեղադրել էր ռումբը, ձերբակալվել է: <...> Առաջիկայում նրանց, որոնք մեզ այդ ցավն են պատճառել, մենք մի քանի անգամ ավելի ուժեղ կցավացնենք»,- հայտարարել է Սոյլուն՝ չնշելով կասկածյալների անունները։

Նախնական տվյալներով, որոնք հրապարակել է թուրք նախարարը, պայթյունի կազմակերպման հետևում կանգնած է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական։

Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։

Ավելի ուշ, թուրքական լրատվամիջոցները հրապարակել են կնոջ ձերբակալության կադրերը, որը կասկածվում է ահաբեկչության իրականացման մեջ։ Նշվում է, որ նա Սիրիայի քաղաքացի է և խոստովանել է, որ կապ ունի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։ Ըստ Ստամբուլի անվտանգության վարչության՝ կինը ուղարկվել էր սիրիական Քոբանի քաղաքից։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter