HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որը նախորդ շաբաթ դարձյալ անցել էր ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու նախագահ Զելենսկու տելեգրամյան ալիքը։

Ինչպես մյուս դեպքերում, այս անգամ ևս Ուկրաինայի իշխանությունները նախապես չէին հայտարարել ռուսական բռնազավթումից ազատագրված ուկրաինական տարածքներ Վլադիմիր Զելենսկու այցի մասին։

Զելենսկու Խերսոն այցի մասին առաջինը հայտնել էր Reuters գործակալությունը։ Դրանից հետո միայն լուսանկարներ հրապարակեցին ուկրաինական լրատվամիջոցները։

Լրագրողներին դեռևս չեն թույլատրում մուտք գործել Խերսոն՝ այնտեղ շարունակվող «կայունացման աշխատանքների» պատճառով։ Մի քանի լրագրող, այդ թվում՝ CNN-ի և Sky News-ի լրագրողները, զրկվել էին ուկրաինական հավատարմագրումից՝ առանց թույլտվության Խերսոնից ռեպորտաժներ պատրաստելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել էր ռուսական զորքերը հետ քաշել Խերսոն քաղաքից։ Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ Խերսոնի ամբողջական սնուցումն անհնարին է և նպատակահարմար է պաշտպանության անցնել Դնեպր գետի ձախ ափին։

Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել էին վերահսկողությունը Խերսոնի նկատմամբ, իսկ նոյեմբերի 12-ին իրենց աշխատանքը վերսկսել էին մարզային զինվորական վարչակազմը, ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter