HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Արման Եղոյանը մտահոգված է ՏՏ ոլորտով

Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները դոլարի կուրսի տատանումների հետևանքով վնասներ են կրում: Պատվերն ընդունում են և վճարվում արտարժույթով, ինչը դոլարի արժեզրկման պայմաններում քչացնում է եկամուտը:

Պատգամավորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Մհեր Գրիգորյանն ասաց, որ մշակվել է միջոցառման ծրագիր, որն առաջիկայում հանրային քննարկման կդրվի:  

Ըստ փոխվարչապետի՝ անձը, եթե արտարժույթով է վարձատրվում, ապա նրա եկամուտը կրճատվում է, սակայն ներմուծման ապրանքների գներն այնքան չեն բարձրացել, որ էական ազդեցություն ունենան: Մհեր Գրիգորյանն ասաց, որ դեմ է խնդիրը օրենդրական կարգավորումներով և ֆունդամենտալ փոփոխություններով կարգավորելուն, սակայն դեմ չէ միջոցառումներով լուծումներ առաջարկելուն։

Արման Եղոյանը մտահոգություն հայտնեց, որ ոչ միայն արտարժույթով վարձրատրվող անհատների եկամուտն է կրճատվել, այլև՝ ընկերությունների: Պատգամավորը նշեց, որ կազմակերպությունների փակվելու ռիսկ է առաջացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter