HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի և Կոսովոյի հավաքականները մարտական ոչ-ոքի խաղացին

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց Կոսովոյի ընտրանու հետ։ Խաղը տեղի ունեցավ Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում։

Քանի որ հանդիպումը կրում էր ընկերական բնույթ, երկու թիմերի կազմում էլ բացակայում մի շարք առանցքային խաղացողներ, փոխարենը աչքի ընկնելու հնարավորություն էր տրվել երիտասարդ ֆուտբոլիստներին։ Առաջին խաղակես անցավ դաշտի տերերի տարածքային փոքր առավելությամբ, սակայն խաղային առավելությունն ամբողջությամբ մեր հավաքականի ձեռքում էր, ինչը և տվեց իր արդյունքը։ 24-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը, ստանալով էդգար Բաբայանի փոխանցումը, ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և վարպետորոն գնդակն ուղարկեց դարպասը։

Երկրորդ խաղակեսում Կոսովոյի հավաքականի խաղացողները սկսեցին ավելի ակտիվ գրոհել և խնդիրներ ստեղծել մեր ընտրանու դարպասին, սակայն դաշտի տերերի հարվածները մեր դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հաջողությամբ հետ էր մղում։ Սակայն 66-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոները Կոսովոյի ընտրանու խաղացողի նկատմամբ, իսկ նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Լիրիմ Կաստրատին։ Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականի խաղացողները շարունակում էին գրոհել մրցակցի դարպասը, և 82-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը կրկին առաջ մղեց մեր թիմին։ Այնուամենայնիվ, հաղթական հաշիվը Հայաստանի ազգային ընտրանին չկարողացավ պահել, քանի որ 93-րդ րոպեին Դոնատ Ռուդհանիի հարվածից հետո գնդակը անդրադարձ կատարեց մեր հավաքականի ֆուտբոլիստից և հայտնվեց դարպասում։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter