HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

«Նոյեմբերի 22-23-ը նախարարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է մտքեր փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի և միջանկյալ ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության մասին։ «Նիստի մասնակիցները կդիտարկեն որոշումների պատկառելի փաթեթ, որը վերաբերում է կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանը և ուղղված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերի հետագա զարգացմանը»,- հավելել է Նեչաևը։

Վերջինս նաև հավելել է, որ համատեղ նիստի ձևաչափում նաև նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, ներառյալ ամփոփիչ հռչակագրին, որը ներկայացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter