HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին) երկրի շրջանների մեծ մասում բացվել են ընտրատեղամասերը, որոնց թիվն ընդհանուր առմամբ հանրապետությունում գերազանցում է 10 000-ը։ Եվս 68 ընտրատեղամաս կբացվի 53 երկրներում։

Քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին)։ Դրա ավարտից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները կսկսեն հաշվարկը։ Ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն հաջորդ օրն առավոտյան։ Ղազախստանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականին։ Սակայն սեպտեմբերի 1-ին Տոկաևն իր ուղերձում հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

Ղազախստանի ԿԸՀ-ն գրանցել է 6 թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը ներկայացնում է Ժողովրդական կոալիցիան, տնտեսագետ Մեյրամ Կաժիկենը, «Աուլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցության ներկայացուցիչ Ժիգուլի Դայրաբաևը, «Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային ալյանս»-ի ներկայացուցիչ Կարակատ Աբդենը, «Ղազախ մայրեր՝ ճանապարհ ավանդույթներին» հանրապետական հասարակական միավորման ներկայացուցիչ Սալթանաթ Տուրսինբեկովան և ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատկաան կուսակցության Աստանայի գրասենյակի ղեկավար Նուրլան Աուեսբաևը։

Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արդեն իսկ մասնակցել է ընտրությանը։ Ըստ TACC գործակալության թղթակցի՝ նա քվեարկել է Աստանայի դպրոցականների պալատում տեղակայված ընտրատեղամասում։

Ղազախստանի ԿԸՀ անդամ Ասիլբեկ Սմագուլովի խոսքով՝ տեղի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,5 %-ը։ «Ընդհանուր առմամբ, երկրում քվեարկությանը մասնակցել է 4 606 596 քաղաքացի, ինչը կազմում է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,55 %-ը»,- հայտարարել է նա։ 2019 թվականի ընտրությունների ժամանակ ժամը 12:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 35,1 %-ը։ Ընդհանուր առմամբ, Ղազախստանում ընտրելու իրավունք ունի Ղազախստանի առնվազն 12 միլիոն քաղաքացի։

Լուսանկարը՝ Vyacheslav Osledko/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter