HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել Արցախում

Վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ դիտակետից հրաձգային զենքից կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Հրաձգության հետևանքով տուժածներ չկան»,- նշվում է ռուսական կողմի նոյեմբերի 19-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ հետաքննում է այս պատահարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter