HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանացի պաշտոնյաներ. ԵՄ-ն կշարունակի գազ գնել Ադրբեջանից, անգամ եթե այն ռուսական լինի

Գերմանիան հակասություններ չի տեսնում Եվրամիության պլանների մեջ գազ գնելու Ադրբեջանից, չնայած նրան, որ այն կարող է լինել ռուսական ծագման։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի ու էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին։

«Ներկայումս մենք որևէ պատժամիջոց չունենք ԵՄ ռուսական գազի ներկրման նկատմամբ։ Մենք պլանավորել ենք դառնալ ռուսական գազից անկախ։ Եվ փաստացի մենք ռուսական գազ չենք ներկրում։ Բայց և դրանց նկատմամբ ԵՄ-ում պատժամիջոցներ չկան, ինչը չի կարելի ասել ածխի և նավթի մասին»,- լրագրողներին հայտարարել են գերմանացի պաշտոնյաները, իսկ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ հավելել է, որ ԵՄ երկրները ցանկանում են «անկախ դառնալ ռուսական գազի մատակարարումներից»։

Նոյեմբերի 15-ին նոր պայմանագրով սկսվել է Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները։ «Газпром»-ը հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ։ «Մատակարարումները կարվեն մինչև 2023 թվականի մարտը։ Մատակարարման ծավալները կկազմեն մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասել են ընկերությունից։

Սեպտեմբերի 7-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիությանը կառաջարկի ռուսական գազի գնի նկատմամբ սահմանել վերին շեմ։ Կրեմլում ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը նավթ չի վաճառի այն երկրների հետ, որոնք «գների առաստաղ» են սահմանում ռուսական ածխաջրածինների նկատմամբ։

Հոկտեմբերին ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Այն ներառում էր միայն նավթի գների նկատմամբ առաստաղ։ Ավելի ուշ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացատրել էր, որ Եվրամիությունը մտածված պատժամիջոցներ չի սահմանել ռուսական գազի նկատմամբ։ «Դա մտածված էր արվել, որովհետև մենք ևս գիտեինք, թե քանի երկիր է կախված Ռուսաստանից գազի մատակարարումներից. ավելի շատ, քան մենք»,- հայտարարել էր նա։

Իլյուստրացիան՝ asia.nikkei.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter