HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սաուդյան Արաբիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում գրանցվեց առաջին մեծ անակնկալը։ Սաուդյան Արաբայի ազգային հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Արգենտինայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին։ Արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սաուդյան Արաբիայի խաղացողները 5 րոպեի ընթացքում միանգամից երկու գոլ խփեցին։ 48-րդ րոպեին աչքի ընկավ Սալեհ Ալ Շեհրին, իսկ 53-րդ րոպեին Սալեմ Ալ Դոսարին առաջ խփեց իր թիմի հաղթական գնդակը։

Խաղի մնացած ժամանակահատվածում արգենտինացիները անդադար գրոհում էին և փորձում էին փրկել վատ դասավորված հանդիպումը, սակայն սաուդցիները հաջողությամբ հետ մղեցին բոլոր գրոհները և հաղթանակի հասան։

Հարկ է նշել, որ 36 խաղ անընդմեջ Արգենտինայի հավաքականը ոչ մի պարտություն չէր կրել որևէ մրցաշարում, և այսօր Սաուդյան Արաբիան վերջ դրեց արգենտինացիների անպարտելի շարքին։

Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները ընդգրկված են C խմբում։ Այս խմբի մյուս հանդիպումը, որտեղ կմրցեն Մեքսիկայի և Լեհաստանի ազգային ընտրանիները, կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

Բացի նշած խաղից, այսօր տեղի կունենան նաև D խմբի հանդիպումները․ 17։00-ին՝ Դանիա-Թունիս, 23։00-ին՝ Ֆրանսիա-Ավստրալիա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter