HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Գտիր ինձ» երկլեզու ինտերակտիվ ներկայացում` երեխաների անմիջական մասնակցությամբ

Երիտասարդ արտիստներից բաղկացած «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունն արդեն հինգ տարի է' գործում է Հայաստանում: Քաղաքացիական պատասխանատվության եւ հասարակական իրազեկման բարձրացման նպատակով թատրոնը ներկայանում է ոչ միայն Հայաստանի մարզերում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս' փորձելով ինտերակտիվ ներկայացումների միջոցով վեր հանել խնդիրներ, որոնք առկա են հասարակության մեջ:
Այս տարի «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է փոքրիկներին ներկայանալ մի նոր ծրագրով, որը տեղի կունենա հունիսի մեկին' Երեխաների պաշտպանության օրվան նվիրված:

Այս առիթով Հայաստան են ժամանել թատերական այս ոլորտի այլազգի ներկայացուցիչներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի խոսքերով. ««Միվորելով ջանքերը» ծրագիրը մեր թատրոնի նոր նախաձեռնությունն է: Սա միջազգային թատերային նախագիծ է, որի շրջանակներում իրենց ջանքերն են միավորել ինտերակտիվ թատրոնի պրոֆեսիոնալներ երեք տարբեր կազմակերպություններից' «Փոփոխությունների թատրոն» (Հայաստան), «Ցվետե» թատրոն (Բուլղարիա) եւ «Child to child trust» (Մեծ Բրիտանիա): Նախագծի նպատակն է 'համատեղել ինտերակտիվ թատրոնը եւ աշխարհում լայն տարածում գտած «երեխայից'երեխային» աշխատանքային մեթոդը'որպես ուսումնազվարճանքի ինքնատիպ ու արդյունավետ գործիք:

Հունիսի մեկին' ժամը 13:00-ին Մալայանի անվան թատրոնում կցուցադրվի «Գտիր ինձ» երկլեզու (հայ-բուլղարական) ինտերակտիվ ներկայացումը, որի ժամանակ փոքրիկներն անմիջական մասնակցություն կարող են ունենալ ներկայացման ընթացքի փոփոխություններին:

Ներկայացման մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter