
Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները չպարզեցին հաղթողին
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր պայքարը սկսեցին F խմբի թիմերը։ Այսօրվա առաջին խաղում աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի ազգային հավաքականը 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց Մարոկկոյի ընտրանու հետ։
Հանդիպումն անցավ Խորվաթիայի ընտրանու տարածքային բացահայտ առավելությամբ, սակայն միևնույն ժամանակ Մարոկկոյի հավաքականը չէր փակվել իր կիսադաշտում։ Մարոկկացիների հակագրոհները որոշ դեպքերում շատ ավելի վտանգավոր էին ստացվում, քան խորվաթների գրոհները, սակայն երկու թիմերի ջանքերն էլ ապարդյուն եղան, և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները ընդգրկված են F խմբում։ Այս խմբի մյուս հանդիպումը, որտեղ կմրցեն Բելգիայի և Կանադայի ազգային ընտրանիները, կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Բացի նշված խաղից, այսօր տեղի կունենան նաև E խմբի հանդիպումները․ 17։00-ին՝ Գերմանիա-Ճապոնիա, 20։00-ին՝ Իսպանիա-Կոստա Ռիկա։
Մեկնաբանել