
Շվեյցարիան առավելության հասավ Կամերունի նկատմամբ
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի են ունենում խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները։ Օրվա առաջին խաղում G խմբում ընդգրկված Շվեյցարիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթանակի հասավ Կամերունի ընտրանու նկատմամբ։
Հանդիպումն անցավ հավասար պայքարում, սակայն բախտը ժպտաց միայն շվեյցարացիներին։ Խաղի միակ և Շվեյցարիայի ընտրանու համար հաղթական գնդակը 48-րդ րոպեին խփեց կամերունյան արմատներ ունեցող Բրիլ Էմբոլոն, որը գոլի հեղինակ դառնալուց հետո չտոնեց այն։
G խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23։00-ին Բրազիլիայի ազգային հավաքականն ուժերը կչափի Սերբիայի ընտրանու հետ։
Բացի նշված խաղից, այսօր տեղի կունենան նաև H խմբի հանդիպումները․ 17։00-ին՝ Ուրուգվայ-Հարավային Կորեա, 20։00-ին՝ Պորտուգալիա-Գանա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել