
Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները ոչ-ոքի խաղացին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի և ԱՄՆ-ի ազգային հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։
Չնայած որ հանդիպումից առաջ անգլիացները համարվում էին այս խաղի ֆավորիտ, ամերիկացիները արժանի դիմադրություն ցույց տվեցին և հանդիպման շատ հատվածներում նույնիսկ ավելի լավ տեսք ունեին։ Թիմերը բազմաթիվ պահեր ստեղծեցին միմյանց դարպասներին, սակայն հաջողության հասնել չկարողացան։
Անգլիայի և ԱՄՆ հավաքականների հետ նույն՝ B խմբում ընդգրկված Իրանի և Ուելսի խաղում 2։0 հաշվով հաղթանակ էին տարել իրանցիները։
Նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել նաև A խմբի հանդիպումները, որտեղ Սենեգալը 3։1 հաշվով հաղթել է Կատարին, իսկ Նիդերլանդներն ու Էկվադորը 1։1 հաշվով ոչ-ոքի են խաղացել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել