
Արգենտինան իր առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնությունում
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի ընտրանուն։
Խաղն անցավ արգենտինացիների տարածքային և խաղային առաավելությամբ, չնայած որ մեքսիկացիները շատ երկար ժամանակ կարողանում էին հաջող պաշտպանվել և հետ մղել Արգենտինայի գրոհները։ Սակայն 64-րդ րոպեին մեքսիկացիներչը մի պահ աչքաթող էին արել Լիոնել Մեսսիին, որն էլ հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը։ 87-րդ րոպեին էլ Էնցո Ֆերնանդեսը գեղեցիկ գոլով կրկնապատկեց Արգենտինայի առավելությունը և դրեց հանդիպման վերջակետը։
Արգենտինայի և Մեքսիկայի C խմբի մյուս խաղում գրանցվել էր նույն հաշիվը, Լեհաստանը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Սաուդյան Արաբիայի դարպասը։
Նոյեմբերի 26-ին տեղի են ունեցել նաև D խմբի հանդիպումները, որտեղ Ավստրալիան 1։0 հաշվով հաղթել է Թունիսին, իսկ Ֆրանսիան 2։1 հաշվով առավելության է հասել Դանիայի նկատմամբ և ապահովել իր տեղը 1/8 եզրափակչում։
Մեկնաբանել