
Մարոկկոն պարտության մատնեց Բելգիային
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մարոկկոյի ազգային հավաքականը 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ։
Թեև ամբողջ հանդիպման ընթացքում բելգիացները տարածքային առավելություն ունեին, սակայն մարոկկացիները կարողանում էին շատ վտանգավոր հակագրոհներ կազմակերպել։ Խաղի վերջնամասում էլ հաջողությունը ժպտաց հենց Մարոկկոյի հավաքականին։ 73-րդ րոպեին Աբդելհամիդ Սաբիրին առաջ մղեց մարոկկացիներին, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Զաքարիա Աբուխլալը երկրորդ գնդակն ուղարկեց Բելգիայի դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Բելգիայի և Մարոկկոյի հետ նույն՝ F խմբում ընդգրկված Խորվաթիայի և Կանադայի հավաքականների միջև հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել