
Հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք․ մահացել է 1 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք, գրանցվել է մահվան 1 դեպք։
Նախորդ շաբաթ կատարվել է 1917 թեստավորում։ Առողջացել է 123 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 737 դեպք։ Հիվանդացածներից 434 866-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8710 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 235 175 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել