
Իսպանիան և Գերմանիան հաղթողին չպարզեցին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումներից մեկը, որտեղ Գերմանիան 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հետ:
Լարված և դիտարժան պայքարում անցած խաղում հաշիվը բացվեց 62-րդ րոպեին, Ալվարո Մորատան առաջ մղեց իսպանացիներին: 83-րդ րոպեին Նիկլաս Ֆուլկրուգը հավասարեցրեց հաշիվը: Մնացած ժամանակահատվածում թիմերը փորձում էին պոկել հաղթանակը միմյանցից և վաստակել կարևոր 3 միավորները, սակայն խաղը հենց այս հաշվով էլ ավարտվեց՝ 1:1:
Գերմանիայի և Իսպանիայի հետ նույն E խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի և Ճապոնիայի խաղում հաղթել էին կոստառիկացիները 1:0 հաշվով:
Կայացած երկու տուրերից հետո Իսպանիան 4 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Ճապոնիան ու Կոստա Ռիկան 3-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, իսկ Գերմանիան 1 միավորով վերջին տեղում է:
Վերջին տուրում Գերմանիան ուժերը կչափի Կոստա Ռիկայի հետ, իսկ Իսպանիան՝ Ճապոնիայի:
Մեկնաբանել