HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Գերմանացի անհայտ ռեժիսորներից ամենահայտնին». Հարուն Ֆարոկիի ռետրոսպեկտիվ ծրագիրը Երևանում

Ծագումով հնդիկ՝ գերմանացի ռեժիսոր Հարուն Ֆարոկին իր ֆիլմերով հարցեր է տալիս, բայց չի տալիս պատասխաններ՝ թողնելով դիտողին մտածելու տարածություն։ Իր ֆիլմերում ռեժիսորը իմիտացնում է քաղաքականությունը, տնտեսությունը, էսթետիկան։ Շատ դեպքերում դրանք իրոնիա են պատմական պրոգրեսիային։

Ֆարոկիի ֆիլմերը դժվար է տեղավորել որևէ դասակարգման մեջ. դրանք գեղարվեստական ֆիլմեր չեն, դրանք դոկումենտալ չեն, դա ո'չ եվրոպական ավանգարդ կինոն է, ո'չ ֆրանսիական «նոր ալիքը», ո'չ գերմանական նոր կինոն։

Հարուն Ֆարոկիի կինոմատոգրաֆիան այդ ամենի խառնուրդն է, որտեղ զգացվում են ռեժիսորներ Կառլ Թեոդոր Դրեյերի, Րոբեր Բրեսսոնի, Ժան-Լյուկ Գոդարի ազդեցությունները, գրողներից՝ Բերտոլտ Բրեխտի, Վալտեր Բենիամինի, Գյունտեր Անդերսի գաղափարները։

Ֆարոկիին կարելի է համեմատել մոնտաժային կինոյի ռեժիսորներ Ձիգա Վերտովի և Սերգեյ Էյզենշտեյնի հետ։

Նրա աշխատանքները մուլտիդիսցիպլինար են, իսկ կոնցեպցիայի առումով՝ դրանք կինո-էսսեներ են։

Ո՞վ էր Հարուն Ֆարոկին...

- 1960-1970-ականներին ձեւավորված գերմանական նոր կինոալիքի՝ Վիմ Վենդերս, Վերներ Հերցոգ, Ռայներ Վերներ Ֆասբինդեր եւ ուրիշները, յուրատիպ ու վառ դեմքերից մեկը...

- ռեժիսոր, ով Քրիս Մարկերի եւ այլոց հետ զուգահեռ կատարելագործեց վավերագրական կինոէսսեի ժանրը՝ մշտապես ձեռքը պահելով աշխարհի զարկերակին...

- մարդ, ով շուրջ 45-ամյա գործունեության ընթացքում ստեղծել է մոտ 90 կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ տարբեր աղբյուրներից հավաքված կադրերը միակցելով մեկ ամբողջական ստեղծագործության մեջ...

Ֆարոկիի մահից հետո նրա ժառանգությունն ընդունել են մի շարք երիտասարդ կինոգործիչներ, այդ իսկ պատճառով՝ Ֆարոկիի ռետրոսպեկտիվ այս ծրագրում ընդգրկված 4 ֆիլմերը կզուգակցվեն նրա ազդեցության ներքո ստեղծված 2 ժամանակակից կարճամետրաժ ֆիլմերով։

———————————————————————————

Կինոգետ Անդրեյ Կարտաշովը, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն եւ Երեւանի «Գյոթե» կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում (Երեւան, Տերյան 72) ներկայացնում են անվանի գերմանական ռեժիսոր Հարուն Ֆարոկիի ռետրոսպեկտիվ ծրագիրը, որի ցուցադրությունները տեղի կունենան վաղվանից՝ դեկտեմբերի 1-ին, 2-ին, 8-ին ու 9-ին՝ ժամը 19։00-ին։

Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզուներով՝ հայերեն եւ անգլերեն ենթագրերով։

Մուտքն ազատ է։

Գյխավոր լուսնկարներում՝ Հարուն Ֆարոկի

Լուսանկարիչ՝ Իրենա Վրկլյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter