ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը 4-օրյա այցով Երևանում է
ԱՄՆ-ի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ֆիլիպ Ռիքերը Երեւանում է։
Դեկտեմբերի 1-4-ը դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Ֆիլիպ Ռիքերը նշանակվեց այս տարվա օգոստոսին։ Իսկ սեպտեմբերին տարածաշրջանային այց կատարեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել