HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լին Թրեյսի. «Հայաստանը գոհ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակից»

Հայաստանը բավարարված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակով, և Վաշինգտոնը, ելնելով դրանից, կարևոր բանակցություններ է վարում Երևանի հետ։ Այդ մասին ԱՄՆ Սենատում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին։ 

«Հայերն ինձ ասում են, որ, քանի որ իրենք չեն ցանկանում վերադառնալ անցյալ, կոռումպացված առաջնորդներին, նրանք ուզում են գտնել առավել լուսավոր ապագա։ Կրկին անդրադառնալով Ռուսաստանի թեմային՝ կարծում եմ, որ խնդիրը հետևյալն է, և դա ասում են հենց հայերը. նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց որոշ նախկին հարաբերություններ և ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Կարծում եմ, որ մենք՝ ԱՄՆ-ն ու Հայաստանը, հիմա գտնվում ենք հետևյալ փուլում. մենք վարում ենք որոշ շատ կարևոր բանակցություններ այն բանի հետ կապված, թե ինչպես մենք կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել առավել ժողովրդավարական և անվտանգ ապագայի»,- պատասխանելով հանրապետական սենատոր Միթ Ռոմնիի հարցին՝ հայտարարել է Թրեյսին։ 

Նախկին դեսպանը հավելել է, որ անվտանգության ոլորտում մի շարք մարտահրավերներ կան, որտեղ Ռուսաստանն ունի դերակատարություն և որոնց Միացյալ Նահանգները պետք է ուշադրություն դարձնի։

Պատասխանելով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորականների գնդակահարության տեսանյութի վերաբերյալ նախագահող սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ Լին Թրեյսին նշել է, որ տեսել է այդ տեսանյութը, և դա իր «կյանքում տեսած ամենասարսափելի բաներից մեկն է», հատկապես կին զինվորականի կադրերը։ Թրեյսիի պնդմամբ՝ ինքն այդ մասին զեկուցել է ԱՄՆ Պետքարտուղարությանը։ «Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները լինեն հակամարտության վայրում, որ կարողանան պարզել ճշմարտությանը, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, կարողանանք որոշել, թե ինչ անել։ Առանց հաշվետվողականության չկա արդարություն»,- արձագանքել է Մենենդեսը։

Խոսելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու պարագայում իր առաջնահերթությունների մասին՝ Լին Թրեյսին նշել է, որ այն կլինի Ռուսաստանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Նա խոստացել է, որ կայցելի նրանց, այդ թվում` բասկետբոլիստ Բրիթի Գրայներին և ծովային հետևակի վետերան Փոլ Ուիլանին։ 

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սպիտակ տունը հայտարարեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում էլ առաջադրվել է Քրիստինա Քվինի թեկնածությունը, որը մինչ այդ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter