HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ամանորյա զարդարանքի պատճառով վնասված պատերը բերվելու են նախնական տեսքի». Տիգրան Ավինյան

«Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով մենք ազդարարում ենք ամանորյա տոնական ծրագրի սկիզբը։ Այս միջոցառումներն ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750- ամյակին նվիրված պուրակում»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վերջինս նշեց նաև, որ այս տարվա տոնական լուսավորությունը լինելու է բացառիկ։

Ըստ Ավինյանի՝ ամանորյա զարդարանքների պատճառով շենքերի պատերին մետաղյա ձողերի ու անցքերի հետքերը վերականգնվելու է, քանի որ աշխատանքային խմբերից քաղաքապետարանի առաջնային պահանջը եղել է շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքի։

«Դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա եղել են տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում է լինելու գարնանը»,-ասաց նա, հավելելով նաև, որ գարնանը պատմամշակութային հուշարձանների հետ կապված մեծ ծրագիր է նախատեսված։

Քաղաքում գործելու է նաև Սուրբծննդյան տոնավաճառ, որը տեղակայված կլինի Երևանի 2750-ամյակին նվիրված պուրակում, որը գործելու է այս տարվա դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter