HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը չբացառեց, որ մի օր պատգամավորներն իրար կծեծեն խորհրդարանում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նորընտիր Ազգային ժողովից լավ ակնկալիքներ ունի, քանի որ, ըստ նրան` «լավ ընտրությունների հետեւանք» է: «Առավել եւս հատկանշական է, որ լուրջ քաղաքական գործիչներ են ընդգրկվել Ազգային ժողովում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս գումարման Ազգային ժողովում նորից ականատե՞ս ենք լինելու նիստերի դահլիճում հայհոյող պատգամավորների: Գ. Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանն ինքը օպերատիվ եւ ճնշող գործողությունների միասնություն է: Նիստը որեւէ մեկը չի խանգարում, պարզապես հնարավոր է դեբատների ժամանակ կրքերը հասունանան, ինչպես որ ամողջ աշխարհում է լինում: Մեզ մոտ լավն այն է, որ անմիջապես հնարավոր է լինում փոխհարաբերությունների գործոնը առաջ տանել եւ հաջորդ պահերին հանգիստ աշխատել»:

Գալուստ Սահակյանը չբացառեց, որ պետության համար կարեւոր եւ սկզբունքային հարցերի քննարկման ժամանակ պատգամավորները նույնիսկ կարեղ են իրար ծեծել: «Շատ լուրջ խնդիր պետք է լինի, որ բանը դրան հասնի: Համենայնդեպս, այսքան տարի խորհրդարանում եմ, նմանատիպ շատ քիչ դեպքերի եմ ականատեսն եղել»,-ավելացրեց Գ. Սահակյանը:

Պատգամավորը, անդրադառնալով խորհրդարան անցած նոր դեմքերին, նշեց, թե նրանք նոր են որոշ մարդկանց համար, քանի որ խորհրդարան են անցել ոչ պատահական եւ ինչ-որ չափով հայտնի են եղել նաեւ քաղաքականության մեջ:

Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հանրապետականներն ինչպես են խորհրդարանում աշխատելու, որպեսզի ամեն ինչ միատարր չլինի եւ ցանկացած օրինագիծ էլ չընդունվի:

«Ցանկացած օրինագիծ մեր կողմից քննարկման կներկայացվի, համագործակցության եզրեր կգնենք եւ այնպիսի դաշտ կստեղծենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակից լինեն իրենց առաջարկներով»,- նշեց պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

sargis
Ես կասեի շատ լուրջ քաղաքական գործիչներ են ընդգրկվել ազգային ժողովում, ի դեմս Շուշոյի, Մանվելի, Սերյանի, Նեմեցի, Լֆիկի, Թոխմախի, Չախկալի... էնքան լուրջ քաղաքական գործիչներ են, որ աշխարհն է սարսափում նրանց քաղաքական գործունեությունից, օրերով մտածում են նրանց արտահայտած քաղաքական մտքերի վրա, փորձում են ենթատեքստերը հասկանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter