Երեխայի պաշտպանության ոլորտում պետք է լինի պետական վերահսկողություն
«Երեխան պետք է ապրի ընտանիքում, որտեղ բոլորն իրար սիրում են և ապրի պետությունում, որտեղ հոգում են երեխայի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Լիա Ավետսիյանը:
Նրա կարծիքով` երեխան այն էակն է, որը երկար ժամանակ մնում է անպաշտպան, սակայն նրան սիրելու և պաշտպանելու բնազդը կա յուրաքանչյուրի մեջ: Լիա Ավետիսյանը երեխայի պաշտպանվածության հարցում կարևորում է հատկապես ընտանիքի դերը: Հենց ընտանիքն է, որ կազմավորում է մարդուն, այստեղ նա պետք է պաշտպանված լինի, սեր ստանա, հակառակ դեպքում նա մեծանում է բարդույթներով: Միաժամանակ, գրողը համոզված է, որ երեխայի համար պետք է շատ հեքիաթ կարդան, որպեսզի նա հոռետես չմեծանա:
Հրապարակախոս Վահե Աթանեսյանի համոզմամբ` ծնողները պատասխանատվություն են կրում ոչ միայն երեխա լույս աշխարհ բերելիս, այլև նրան ճիշտ կրթելու և դաստիարակելու գործում: Եթե այդ արժեհամակարգի մի մասը խախտվում է, խախտվում է ամեն ինչ. երեխայի նկարագիրը, կեցվածքը: Այժմ հաճախ ծաղրում են հայրենասիրությունը, ինչը երեխայի մեջ ծնում է ապազգային արժեքներ:
Վ. Աթանեսյանի խոսքերով` երեխան պետք է մեծանա հայկական ավանդական ընտանիքում, որտեղ պահպանում են ավնդական արժեքներ, կա հարգանք ծնողների, մեծերի նկատմամբ և հայրենասիրական ոգի:
Լիա Ավետիսյանը ընտիքում կարևորեց հատկապես մոր դերը` հիշեցնելով, որ մոր պաշտամունքը հայերի մոտ գալիս է դեռևս վաղ ժամանակներից: Հենց մայրն է լույս աշխարհ բերում և կերակրում երեխային: Նա համոզված է, որ կեղծ քարոզչություն է տարվում, երբ ասվում է, թե երեխան կարող է մեծանալ միայն մեկ ծնողի դաստիարակաությամբ. երեխան պետք է մեծանա լիարժեք ընտանիքում:
Վ. Աթանեսյանն անգամ հիշեց Սերոբ Տեր-Պողոսյանի գործը: Վերջինիս հետ նա ծանոթ է եղել, աշխատել են միասին, արտաքինից գործարար և մտավորական մարդու տպավորություն էր թողնում, սակայն իրականում «տականք» դուրս եկավ:
Վ. Աթանեսյանը համոզված է, որ ավանդապաշտությունից հեռանալն է հանգեցնում նման երևույթների և այլասեռության: Դրամաշնորհների և բարեգործությունների քողի տակ սև քարոզչություն է տարվում, իսկ ամենաթիրախային խումբը երեխաներն են, որոնք ամենաանպաշտպանն են:
Բանախոսները համոզված են, որ երեխայի պաշտպանության ոլորտում պետք է լինի պետական վերահսկողություն. վերահսկվեն գովազդը, հեռուստատեսությունը, պաստռները և այլն: Այժմ արևմտայան արտադրության ֆիլմերն ու մուլտֆիլմերը միայն ագրեսիա են քարոզում, իսկ սեռական դաստիարակության մասին գրքերը չեն համապատասխանում իրենց բովանդակությանը. քարոզում են այլսեռություն: Պետք է նաև սատարել ընտանիքներին, անել ամեն բան, որ երեխան մեծանա լիարժեք ընտանիքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել