
Թուրքմենբաշիում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների գագաթնաժողովը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 13-14-ը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքմենստանի հեռուստաընկերությանը։
Թուրքմենստանի նախագահն արդեն իսկ ստորագրել է գագաթնաժողովի անցկացման մասին որոշումը։ Փաստաթղթի համաձայն՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի գործերի կառավարման վարչությանն ու արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է եռակողմ գագաթնաժողովն անցկացնել բարձր մակարդակով։
Ավելի վաղ, Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում առանձին տեղի են ունենում արտաքին գործերի, տրանսպորտի և էներգետիկայի նախարարների հանդիպումներ, ինչպես նաև իրականացվում փաստաթղթերի հետ աշխատանք, որոնք կստորագրվեն բարձր մակարդակով հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պլանավորում է այս տարվա դեկտեմբերին Աշխաբադ նախատեսվող այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների հետ քննարկել Թուրքիայի տարածքում գազային կենտրոնի (հաբի) ստեղծման հարցը։
Լուսանկարը՝ arzuw.news-ից
Մեկնաբանել