
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակչում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը 3։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Սենեգալի ընտրանու նկատմամբ և քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։
Խաղն անցավ անգլիացիների տարածքային և խաղային մեծ առավելությամբ։ Հանդիպման առաջին գնդակը խփվեց 38-րդ րոպեին, աչքի ընկավ Ջորդան Հենդերսոնը։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց անգլիացիների առավելությունը։ 57-րդ րոպեին էլ Բուկայո Սական հաշիվը դարձրեց 3։0՝ դնելով հանդիպման վերջակետը։
Քառորդ եզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու դեմ, որը 1/8 եզրափակչում 3։1 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի հավաքականին։
Դեկտեմբերի 5-ին կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․ Ճապոնիան կխաղա Խորվաթիայի, իսկ Բրազիլիան՝ Հարավային Կորեայի հետ։
Մեկնաբանել