
Հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, գրանցվել է մահվան 2 դեպք։
Նախորդ շաբաթ կատարվել է 2386 թեստավորում։ Առողջացել է 113 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 828 դեպք։ Հիվանդացածներից 434 979-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8712 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 235 561 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել