HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել քուրդ փախստականների ճամբարին

Թուրքական ուժերի անօդաչու թռչող սարքավորումը հարձակվել է քուրդ փախստականների ճամբարի վրա, որը տեղակայված էր Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ նահանգի Մահմուր քաղաքի մոտ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։

«Ռմբակոծությունն իրականացվել է անօդաչուի օգնությամբ, որը թիրախավորել էր ճամբարը»,- ասել է ականատեսներից մեկը։ Տվյալներ չկան զոհերի կամ կորուստների վերաբերյալ։

Մահմուրի քրդական ճամբարում ապրում էին քրդական հարյուրավոր ընտանիքներ, որոնք շատ տարիներ առաջ այստեղ էին տեղափոխվել Թուրքիայից։ Անկարայի վարկածով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն այն օգտագործում է որպես իր կազմավորումների համար մարզումների բազա։

Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան Սիրիայի և Իրաքի հյուսիսում իրականացրել էր օդային գործողություն, որի ժամանակ կիրառվել էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու։ Հարվածները հասցվել էին քրդական կուսակցության տեղակայման վայրերի ուղղությամբ։ Թուրքիայի իշխանությունները PKK-ի և սիրիական քրդերի վրա էին բարդել Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ։

Լուսանկարում՝ Մահմուրի քրդական ճամբարը/Rudaw

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter