HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացնել խնամքի նպաստի չափը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023 թվականի հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացնել խնամքի նպաստի չափը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստը 2023թ․ հունվարի 1-ից սահմանել՝

  • մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն),
  • 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ,
  • 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75 000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37 500 դրամ։

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից։ 

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter