HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյան. «Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հարցը»

Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորները հարցերով դիմեցին կառավարության անդամներին: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում հարցուպատասխանին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ երեկ հայտնի է դարձել, որ տեղի է ունեցել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ՝  (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվել են երկաթուղու կառուցմանը և փոխադրմանը վերաբերող հարցեր: Պատգամավորը մանրամասներ էր ուզում իմանալ։

Պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել, օդանավի մեջ է:  Վարչապետը նշեց, որ երեկվա հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության կայքէջում դրվել է հայտարարություն:

«Կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հարցը: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի:  Բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Հայաստանի Հանրապետությունը օր առաջ պատրաստ է երկաթուղու վերականգնմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկվա նիստը վերաբերել է երկաթուղուն, սակայն ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակմանը ևս պատրաստ է կառավարությունը: Վարչապետը նշեց, որ դա պետք է լինի Հայաստանի օրենսդրության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter