HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատ Միրզոյան. «Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ»

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հայտարարեց, որ արդեն 1,5 ամիս է Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը: Պատգամավորին հետաքրքրում էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գնահատականը՝ առաքելության գործունեության և դերի մասին: Երեկ էլ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսել է մանդատի երկարաձգման մասին:

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ: Նշեց, որ այդ հարցով  դիմել էին տարբեր կազմակերպություններին: Այս պահին Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը դեռ չի ավարտվել:

«Ես ողջունում եմ Եվրոպական Միության անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը և շարունակել ապահովել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին երկու պատճառով»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Ըստ Միրզոյանի՝ առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում, և նրանց գնահատականները շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար: Նաև այն երկրների համար, ովքեր դիտորդներ են ուղարկել, որպեսզի իրենց համար էլ պարզ լինի, թե որտեղ են սահմանները:

Բացի այդ, Միրզոյանը կարևոր համարեց քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների արձանագրումը, որ Հայաստանն ունեցել է Ադրբեջանի հարձակումների հետևանքով:

Միրզոյանը նշեց, որ միայն նրանց ներկայությունը կարող է զսպող ազդեցություն ունենալ հետագա լարվածության կանխման համար: Նախարարը ժամկետների երկարաձգման վերաբերյալ դիտարկումներ չարեց՝ թողնելով այդ կառույցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter