HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկով. «ՌԴ-ն պատրաստ է իր տարածքում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումը»

Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունն իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հանդիպում կազմակերպելու համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, անխոսք, պատրաստ կլինի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունն իր տարածքում այդպիսի հանդիպման անցկացման համար»,- համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Խոսելով ԱՊՀ ոչ պաշտոնական ձևաչափով գագաթնաժողովի մասին, որը տարվա վերջում կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում, Պեսկովը նշել է. «Այդպիսի նախատոնական հանդիպման անկացման գաղափար <...> կա։ Երբ կվերջնականացվեն բոլոր պայմանավորվածությունները, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ևս նմանատիպ հայտարարություն կլինի։

Այսօր, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ դեռևս պայմանավորվածություն չկա Փաշինյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ, սակայն հավելել, որ, նման հանդիպում հնարավոր է։ Միրզոյանը ընդգծել էր, որ Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ակտիվ փուլում են, բայց կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում «դեռևս շատ հեռու են իրարից»։ 

«Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կստացվի ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն էր։ Մեր մտադրությունն ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և համապարփակ կարգավորման»,- ասել է Միրզոյանը։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter