
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։
«Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր Գևորգյանը, քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 6-ին էլ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։
Մեկնաբանել