
Հայաստանի միջազգային պահուստները 11 ամսում 8.9%-ով աճել են
2022 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 518 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հաշվետվությունից։ Այս տարվա ընթացքում միջազգային պահուստներն աճել են 288 մլն դոլարով կամ 8.9%-ով:
Տարվա ընթացքում միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է սեպտեմբերին, որից հետո սկսել է նվազել:
Միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։
Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով: Ոսկի պահուստներում չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել